Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

«Սպարտակ» բալետի պրեմիերան` Գերմանիայի հեղինակավոր թատրոնում

«Սպարտակ» բալետի պրեմիերան` Գերմանիայի հեղինակավոր թատրոնում
26.12.2016 | 13:49

Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին մեծ հաջողությամբ կայացել է «Սպարտակ» բալետի պրեմիերան Գերմանիայի ամենահեղինակավոր թատրոններից մեկում՝ Bayerischen Staatsoper-ում: Բեմադրող դիրիժորն է Կարեն Դուրգարյանը:

«Պրեմիերային կհաջորդի ևս 11 ներկայացում, որոնք նույնպես կղեկավարի մաեստրոն: Հպարտ ենք, որ հայ երաժիշտները հնչեցնում են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն աշխարհի լավագույն բեմերում»,- ասվում է Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ